Բաղադրիչներ
խմորիչ - 1 թ/գ (չոր)
ջուր - 100 մլ
ալյուր - 3 բաժակ
ձու - 2 հատ
շաքարավազ - 0.5 բաժակ
աղ - 1 պտղունց
կարագ - 170 գ
Խորիզի համար՝
կարագ - 150 գ
շաքարի փոշի - 150 գ
ալյուր - 1.5 բաժակ
ձու - 1 հատ (վրան քսելու համար)
Պատրաստման եղանակը
Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:
klor-gata-1
Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:
klor-gata-2
Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:
klor-gata-8
Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:
klor-gata-3
Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:
klor-gata-4
Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:
klor-gata-5
Ի դեպ՝ կլոր գաթա փորձեք համտեսել կաթով կամ թթվասերով, շատ համեղ է ստացվում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել