Մանրէները շրջապատում են մեզ ամենուր և միշտ: Դրանց դեմ բավականին դժվար է պայքարել: Վերջին տարիներին դեղատներում հայտնվել են հատուկ հեղուկներ ձեռքերի մանրէները ոչնչացնելու համար, սակայն դրանք բավականին թանկ են: Այս հրաշք բաղադրատոմսի շնորհիվ դուք կկարողանաք նմանատիպ հեղուկ պատրաստել տանը, առանց ավելորդ գումար ծախսելու:

Բաղադրիչներ

Բժշկական սպիրտ կամ օղի՝ 4 ճ/գ 
Ալոեյի գել՝ 1 ճ/գ
Վիտամին E՝ 1 ճ/գ
Դաղձի (նանա) յուղ՝ 6 կաթիլ
Նարդոսի յուղ՝ 12 կաթիլ

Հարիչով խառնում ենք բոլոր բաղադրիչները ըստ նշված հերթականության: Լցնում ենք պլաստիկե տարայի մեջ:
Հեղուկը պատրաստ է օգտագործման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել