Սեքս սկանդալ Նովգորոդի մարզի Բորովիչի քաղաքում: Դպրոցներից մեկի փոխտնօրենը սեռական հարաբերություններ է ունեցել աշակերտուհիներից մեկի հետ: Այս մասին հաղորդում է Mash-ը:

Տեղեկության համաձայն՝ նրանք չեն թաքցրել իրենց ջերմ զգացմունքները։ 17-ամյա Լիզան պարբերաբար հրապարակումներ է կատարում սոցիալական ցանցերում՝ նկարում նշելով իր սիրելի ուսուցչուհուն: Ուսուցչուհին էլ իր հերթին է լուսանկարներ հրապարակել իր էջում:

Սակայն այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել նրանց համատեղ նկարներից մեկը, որտեղ նրանք համբուրվում են, լուսանկարը գրավել է ոստիկանության ուշադրությունը: Երկուսին էլ ոստիկանություն են հրավիրել, որտեղ նրանք մերժել են այդ նկարի իրական լինելը: Նրանց խոսքերով՝ նկարը սադրիչ բնույթ է կրել, և այն լավ ֆոտոշոփի արդյունք է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործը հետաքննվում է:

Ուսուցչուհու և աշակերտուհու միջև սեռական հարաբերության մասին տեղեկությունների հաստատման դեպքում քրեական գործ կհարուցվի:

Скриншот: соцсети

Скриншот: соцсети

Скриншот: соцсети

Скриншот: соцсети

Скриншот: соцсети

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել