«Առաջին խաղացող, պատրաստ». սա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի առաջին ամերիկյան գիտական-արկածային ֆիլմն է: Դերերում՝ Տեյ Շերիդան, Օլիվիա Կուկ, Մարկ Ռայենս: 

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2045 թվականին: Գլխավոր հերոսը՝ Ուայդ Օուենը, ապրում է  հակաուտոպիական Կոլումբոսում, որտեղ բռնություն է տիրում: Մարդիկ ունեն մեկ հետաքրքրություն՝ OASIS համակարգչային խաղը, որի ժամանակ խաղացողը խորասուզվում է վիրտուալ իրականության հետաքրքրաշարժ աշխարհ և կտրվում խնդիրներից: OASIS-ի ստեղծողը՝ միլիարդատեր Ջեյմս Հոլլին, խաղի մեջ թողել է «Զատիկի ձու»: Օուենը փնտրում է գաղտնիքը, որը կարող է նրան դարձնել երկրի ամենահարուստ մարդը: Թե ֆիլմն ինչ զարգացումներ է ունենում, կարող եք իմանալ՝ արդեն այսօրվանից դիտելով այն Կինոպարկում։

Երեկ ֆիլմի փակ դիտմանը ներկա էին Կինոպարկի հավատարիմ հաճախորդները, ընկերները, կինոսերները, ինչպես նաև Գեյմերների ասոցիացիայի ներկայացուցիչները:

«Ֆիլմ ընտրելիս հիմնականում առաջնորդվում ենք մի քանի ցուցանիշներով․ այն պետք է սպասված և հետաքրքիր լինի: Աշխատում ենք ընտրել էքշըն ժանրի ֆիլմեր, որովհետև ավելի հետաքրքիր են, և մեր սպասելիքներն ավելի բարձր են լինում: Այս ֆիլմը ևս հետաքրքիր է, քանի որ ունի հետաքրքիր զարգացում, նաև հիմնված է գրքի վրա, որը կարող է հետաքրքրություն առաջացնել գրքասերների շրջանում»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Կինոպարկի կինովարձույթի մասնագետ Մարինա Ղամբարյանը:

TAK_0064 copyTAK_0066 copyTAK_0068 copyTAK_0072 copyTAK_0073 copyTAK_0077 copyTAK_0081 copyTAK_0089 copyTAK_0094 copyTAK_0102 copyTAK_0105 copyTAK_0100 copyTAK_0086 copy

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել