Tert.am-ը գրում է.

Փաստ է, որ Արցախյան հակամարտության կարգավորման խնդրին ամենից շատ Սերժ Սարգսյանն է տեղյակ, բայց, կարծում եմ, որ դա միակ չափանիշը չէ, որով պետք է որոշվի, թե ով կլինի վարչապետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Արցախյան հակամարտության խնդրով պայմանավորված՝  վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության անհրաժեշտության հարցին:

«Խնդիրն այն է, որ խորհրդարանում կա մեծամասնություն, որը «Հանրապետական» կուսացությունն է, և ինքն է առաջադրելու վարչապետի թեկնածու: Շատ հավանական է, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը լինի: Այնպես չէ, որ եթե խորհրդարանում «Հանրապետական» կուսակցությունը մեծամասնություն չլիներ, էլի պետք է Սերժ Սարգսյանը լիներ, այդ վիճակը չէ: Այն, որ այսօր արցախյան բանակցային գործընթացի տեղեկատվությանը հիմնականում ինքն է տիրապետում, դա փաստ է, սակայն դա չի նշանակում, որ այդ հանգամանքն անպայման օգուտ կբերի»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը բացատրեց, այսինք՝ Սերժ Սարգսյանը՝ որպես կերպար, կարող էր ոչինչ էլ չիմանալ, բայց լավ բանակցող լիներ: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավարը բերեց Իլհամն Ալիևի օրինակը, երբ նա փոխարինեց Հեյդար Ալիևին, ըստ  Կիրո Մանոյանի, իրականում կարողացավ փոխել բանակցությունների ամբողջ տրամաբանությունը: «Իլհամ Ալիևը լավ, թե վատ այդ տրամաբանությունը փոխեց, բայց դա չի նշանակում՝ ամբողջովին իրեն ի նպաստ է այդ փոփոխությունը, լավատեղյակ լինելը, պրոցեսի մեջ լինել չի նշանակում, որ դա դրական է: Ես մտածում էի, որ խորհրդարանական համակարգում արդեն  կարելի է շեշտադրումները փոխել, թեկուզ նույն մարդու միջոցով: Նույն մարդը քաղաքական ուժի ներկայացուցիչ է, և այդ քաղաքական ուժը նոր համակարգում կարող է շեշտադրումները փոխել: Անձ փոխելը ո՛չ օգուտ է, ո՛չ վնաս է, նայած՝ ով է փոխում, ինչ է անում»:


Կիրո Մանոյանը նկատեց, որ այսպես, թե այնպես նոր Սահմանադրությամբ լիազորությունները փոխված են և եթե նախորդ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը նախագահի լիազորությունն էր, հիմա կառավարության լիազորությունն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել