Ես չեմ հասկանում, էս մեր հայ երգչուհիները կլկլացնելու մարաֆոնի ե՞ն դուրս եկել: Մարդ կրակն ա ընկնում TV-ա միացնում...որ ալիքը միացնում ես մեկը հեծկլտում ա: Նա՝ ով երբեք 6/8 չէր երգել, հիմա թափով էստաֆետ ա վերցրել... Հերիք չի կլկլացնում, ողբում, հեծկլտում են, դեռ մի հատ էլ ընենց են դեմքները ծամածռում, որ մարդ մտածում ա անտաղանդ միմոսի ա նայում: Դա արդեն որպես սպառնալիք եմ ընդունում նրանց կողմից :Ու հետո սրանք մրցանակներ կստանան հա՞, ասենք «Տարվա լավագույն երգիչ- երգչուհի» : Ես սրանց կտայի տարվա լավագույն «Ասկյար»... 
Ամեն կողմից հարձակում ա մեր անպաշտպան հոգիների վրա:

Մենք եկել ենք դարերից
Ու գնում ենք հաղթական,
Դեպի դարերը նորից
Դեպի ՔԱՆԴՎՈՂ ապագան
... ՔԱՆԴՎՈՂ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել