operativ.am-ը գրում է

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը չի պատասխանի Մեծ Բրիտանիայի օրենսդիրների հարցերին, թե ինչպես են միլիոնավոր օգտատերերի տվյալներ հայտնվել քաղաքական խորհրդատվական Cambridge Analytica ընկերության  ձեռքում: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Գործակալությունը  խնդրել էր Ցուկերբերգին կամ Facebook-ի այլ առաջատար որևէ այլ անձի արձագանքել կատարվածին, սակայն ընկերությունն անմիջապես կապ չի հաստատել Reuters-ի հետ: 

Ցուկերբերգը ներողություն է խնդրել անցած շաբաթ Facebook-ի կողմից թույլ տրված սխալների համար և խոստացել ավելի խիստ քայլեր ձեռնարկել՝ ծրագրավորողների մուտքը տվյալների հասանելիության տարածք արգելելու համար:

Ընկերությունը լիովին պատկերացնում է հանրության և Խորհրդարանի կողմից հետաքրքրվածության մակարդակը և կիսում է այն համոզմունքը, որ հարցը պետք է լուծվի բարձր մակարդակով: Նաև հավելել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են հանձնաժողովին անձամբ ապացույցներ տրամադրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել