Կեմերովոյի դեպքը պետք է ուսանելի լինի նաև մեզ համար։ Համոզված եմ, որ առևտրի տների աշխատողների զգալի մասը չգիտի՝ ինչ անի, նորմերի խնդիրներ էլ կլինեն և այլն։ Կա նաև համակարգային կրթվածության պակաս էս առումով, որը հենց դպրոցում պետք է լրացվի։
Մեր ժամանակ, ինչ-որ աղոտ հիշում եմ, դպրոցում քանիցս խոսել են երկրաշարժի մասով։

Բայց հիմա բուն համակարգի մասին չեմ ուզում խոսել, այլ ավելի մասնավոր փոքր լուծումներ առաջարկել։

ա․ Յուրաքանչյուր ոք ու հատկապես ծնող կարող է մի տեղ գնալիս ուշադրություն դարձնել ելքերին ու նաև էվակուացիոն ելքերին, հատկապես՝ ոչ էլեկտրական, այդ մասին հուշել նաև երեխային։ Ճիշտ է, առանձնապես մեծ ակնկալիք պետք չէ ունենալ, բայց վտանգի պահին այդ ցուցումները կհիշվեն։

բ․ Դպրոցներից շատ հաճախ գնում են էքսկուրսիաներ՝ կինո, թանգարան, թատրոն և այլն։ Կարելիա կոնկրետ տեղանքում տասը րոպե շուտ լինել ու ծանոթացնել, թե ինչին ուշադրություն դարձնեն և ոնց դուրս գան։

Դե իսկ համակարգային հարցերն անվերջ կարելի է ասել, ու համոզված եմ՝ ասողներ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել