Յուրաքանչյուր կին սիրում է զարդեր, և ամեն մեկն ունի իր ճաշակը։ Իսկ գիտեի՞ք, որ զարդերի հանդեպ սերը կարող է պատմել կնոջ բնավորության մասին։ Առաջարկում ենք անցնել հետաքրքիր թեստ, որը կասի, թե ինչպիսի կին եք իրականում։ Ձեր առջև 4 հիանալի զարդեր են։ Ընտրեք դրանցից այն մեկը, որն ամենից հաճույքով կկրեիք։

1. Եթե ընտրել եք ականջօղերը

Դուք կին-հանելուկ եք՝ անկանխատեսելի ու անկեղծ։ Այսպիսի կանայք լսում են ուրիշների կարծիքը, բայց կարևոր որոշումներ ընդունելիս առաջնորդվում են բացառապես իրենց սրտով։ Նրանք միշտ գնում են իրենց ճանապարհով։ Այս կանանցով միշտ հետաքրքրվում են տղամարդիկ, միայն թե, եթե այս աղջիկը խիստ դաստիարակություն է ստացել, նա պարզապես թաքնվում է ու ցույց չի տալիս իր գեղեցկությունը։ Հաճախ նրանք ստեղծագործ մարդիկ են։ Եթե դեռ չեք ցուցաբերել ձեզ արվեստում, անպայման արժի փորձել հիմա։

2. Եթե ընտրել եք թևնոցը

Դուք կրքոտ եք ու խորամանկ։ Միայն թե այս կանայք կարող են սառը մարդու տպավորություն թողնել, որովհետև հաճախ թաքցնում են իրենց զգացմունքները։ Երիտասարդ ժամանակ հաճախ են սիրահարվում, հետո նրանց համար սիրահարվելն ավելի դժվար է դառնում, նրանց սիրուն պետք է արժանանալ։ Տղամարդկանց մեջ գնահատում են հավատարմությունն ու վստահելիությունը։ Չեն ներում դավաճանությունները։ Այս կանանցից լավ առաջնորդներ են դուրս գալիս։ Ընտանեկան կյանքում նրանք գլխավոր դերը զիջում են ամուսնուն։ Ինտիմ կյանքում պարզապես յուրաքանչյուր տղամարդու երազանքն են։

3. Եթե ընտրել եք վզնոց

Դուք հիանալի և նուրբ կին եք։ Այս տիպի կանայք անհավանական կանացի ուժ ունեն, բավական է միայն նրանց ժպտալ, և աշխարհով մեկ կլինեն, միայն թե հաճախ չեն օգտագործում իրենց այդ ուժը։

Այս կանայք շատ բարի են, լավ ընկերուհիներ են, ի ծնե հոգեբան են։ Նրանց պետք է իրենց կողքին ունենալ ուժեղ տղամարդ, ով հոգ կտանի նրանց մասին։ Միայն թե այս կանայք հաճախ իրենց բարության պատճառով ընտրում են թույլ տղամարդու։ Եվ ևս մի հետաքրքիր փաստ. այս տիպի գրեթե բոլոր կանայք պաշտում են երիցուկները։

4. Եթե ընտրել եք ադամանդով մատանին

Դուք թեթև ու կանացի անհատականություն եք։ Հաճախ այս կանայք դեռ մանկությունից վառ արտահայտված գեղեցկություն ունեն։ Այս կանանց մասին գաղտնի երազում է ցանկացած տղամարդ։ Միշտ հիանալի տեսք ունեք։ Տղամարդկանց մեջ գնահատում եք խելքը, հաճախ ընկերություն անում նրանց հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել