ՄԱԿ-ում որոշել են աշխարհի ամենատարածված հինգ լեզուները։ Ցուցակը գլխավորել է անգլերենը, նրան հաջորդում է չինարենը։

Այս մասին հաղորդում է Միացյալ ազգերի կազմակերպության մամլո ծառայությունը։

«Աշխարհում ամենատարածված լեզուն անգլերենն է։ Նրանով խոսում է մոլորակի 1,5 միլիարդ բնակիչ, բայց միայն 375 միլիոնի համար է այն մայրենի լեզու հանդիսանում։ Առաջին հնգյակում են նաև չինարենը, հինդին, իսպաներենն ու ֆրանսերենը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ չինարեն է խոսում Երկրի բնակչության 1,1 միլիարդը։

Հինդիով (տարածված է Հնդկաստանում) խոսում է մոտ 650 միլիոն մարդ, իսպաներեն՝ 420 միլիոն մարդ։ Հնգյակը եզրափակում է ֆրանսերենը։ Ֆրանսերենով խոսում է մոլորակի 370 միլիոն բնակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել