Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով առավել հայտնի է Պաուզա Անո բեմական կեղծանվամբ, կներկանա «Ազիզյաններ» սիթքոմի չորրորդ եթերաշրջանում: Իր համար սիրված թիմում ընդգրկվելու եւ նոր կերպարի մասին դերասանուհիին պատմել է Life.panorama.am-ին:

«Այս թիմի հետ աշխատանքի հիմքը դրվեց «Սուպեր մամա 2» ֆիլմով, որտեղ նաեւ ես եմ նկարահանվել: Պետք է խոստովանեմ, որ միշտ եմ հիացել Հայկ Մարությանի նախագծերով, պարտադիր դրանք նայել եմ եւ անկեղծորեն խոստովանեմ՝ երազել եմ, որ մի օր Հայկի հետ միասին աշխատեմ: Առաջին համագործակցությունից հետո Հայկի թիմի հետ ընկերներ դարձանք, բայց, իհարկե, ընկերներ լինելը շատ քիչ է միասին աշխատելու համար: Հետագայում նրանք որոշել էին, որ ինձ են տեսնում «Ազիզյանների» նոր կերպարի համար, առաջարկեցին նկարահանվել, ես էլ սիրով համաձայնեցի»,- համագործակցության մասին խոսելիս՝ պատմեց Նարինե Ոսկանյանը:

Դերասանուհին նշեց, որ նախկինում դիտել է «Ազիզյանները», սիթքոմին ծանոթ է եղել:

«Մշտապես մեծ հաճույքով դիտել եմ այս սիթքոմը: Ինձ համար այն իսկապես ստացված նախագիծ է»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել