Lacoste-ի հայաստանյան ներկայացուցչությունը հայաստանյան սապռողին է ներկայացրել գարուն-ամառ 2018 թ. նոր հավաքածուն:

Նոր հավաքածուն համալրված է շապիկներով, մարզաշապիկներով, ջինսե և կիսադասական տաբատներով, վերնաշապիկներով, հարմարավետ կոշիկներով, քաղաքային և լողափնյա շորտերով և տարբեր աքսեսուարներով, սակայն ողջ հավաքածուում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պոլո շապիկների հարուստ և գունագեղ տեսականին: Այժմ Lacoste խանութ-սրահներում տարբեր ճաշակի և ոճի մարդիկ կարող են գտնել իրենց նախասիրությունների համապատասխան ինչպես ազատ ոճի, այնպես էլ սպորտային հագուստների լայն ընտրանի: Տարբերվող ու միաժամանակ ավանդական Lacoste-ին բնորոշ ոճով առանձնանում է հատկապես մանկական ու ծովափնյա հավաքածուն:

IMG_ (5) copyIMG_ (22) copyIMG_ (13) copy

Հարմարավետություն, էլեգանտություն, նրբաճաշակություն և որակ. թերևս այսպես կարելի է բնութագրել ֆրանսիական հանրահայտ Lacoste բրենդի 2018 թ-ի գարուն-ամառ նոր հավաքածուն, որը ներկայացված է Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում գործող ժամանցի և վաճառքի առևտրի կենտրոններում: Խանութ-սրահներում առաջարկվում են նաև նվեր քարտեր առանց գումարային սահմանափակման:

Lacoste. կյանքը հիասքանչ սպորտ է:

IMG_ (24) copyIMG_ (26) copyIMG_ (29) copyIMG_ (31) copyIMG_ (12) copyIMG_ (32) copyIMG_ (33) copyIMG_ (34) copyIMG_ (20) copyIMG_ (23) copy

IMG_ (36) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել