Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակչուհի 25-ամյա Ջենիֆեր Պեմպլոնան տարիներ շարունակ երազել է նմանվել Քիմ Քարդաշյանին, սակայն բնությունն այնքան էլ շռայլ չէր գտնվել նրա հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ մի օր Ջենիֆերը որոշեց դիմել վիրահատակա միջամտության։ Ընդհանուր առմամբ նա 500,000 ԱՄՆ դոլար է ծախսել վիրահատությունների և այլ պլաստիկ միջապտությունների վրա, այդ թվում՝ հեռացրել իր կողոսկրերից չորսը, մեծացրել հետույքը և այլն։

She no

«Այս ամենից հետո ինձ շատ երջանիկ եմ զգում։ Ճիշտ է, երբեմն մտածում եմ, որ ծախսածս այդքան գումարը կարող էր հիմա հաշվիս վրա լինել, բայց հետո հասկանում, որ պետք չէ ափսոսալ․ կարևորն այսպես ես ինձ լավ ու լիարժեք եմ զգում»,-պատմել է աղջիկը։

She had th

Հարցազրույցների ժամանակ Ջենիֆերը բազմիցս նշել է, որ նախկինում գոհ չէր իր մարմնից, իր արտաքինից, ինչի պատճառով որոշ բարդույթնր ուներ։ «Երբ ինձ հարցնում են, թե ժամանակը հետ տալու դեպքում նորից կգնայի՞ այս քայլերին, պատասխանս մեկն է՝ միանշանակ։ Բայց հիմա ավելի շատ փորձում եմ կենտրոնանալ կյանքիս ու կարիերայիս վրա։ Միշտ հետևում եմ Քիմ Քարդաշյանի ֆոտոշարքերին, նա շատ գեղեցիկ է, կարծում եմ՝ ես էլ եմ արդեն այդքան գեղեցիկ»։

Jennife

25-ամյա մոդելը նաև պատմել է, որ նախընտրում է մերկ ֆոտոշարքերում նկարվել, քանի որ այդպես ավելի անկեղծ ու հարմար է իրեն զգում։ Վերջերս նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում մերկ է՝ պատված փայլերով։ Այդ նկարներով նա ցանկանում է ցույց տալ իր նոր մարմինը, որով շատ հպարտ է։

Jen

She

Jennif

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել