operativ.am-ը գրում է

ՌԴ ԱԳՆ ինֆորմացիայի և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը հրաժարվել է մեկնաբանել «RTVI»-ի տեղեկությունը՝ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ապագա հրաժարականի մասին: Նրա խոսքով՝ դրանք լուրեր են‚ որոնք նույնիսկ արժանի չեն քննարկման համար: Այս մասին գրում է Life.ru-ն:

«Շշուկները մենք չենք մեկնաբանում‚ որովհետև դրանք շշուկներ են: Ժամանակ չենք ծախսի»‚- նրա խոսքերը մեջբերում է «РИА "Новости» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք‚ որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հերքել էր ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին‚ որ Լավրովը շուտով կհեռանա ՌԴ ԱԳՆ պաշտոնից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել