Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ պահանջելով վերացնել քրեական գործ հարուցելու  և վարույթ ընդունելու՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը 2018թ. փետրվարի 13 ավագանու նիստին կոյուղաջուր բերելու միջադեպի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այդ օրը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին բերել նիստերի դահլիճ՝ նպատակ ունենալով այն փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք և քաշքշոց ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև։

ԵԾ հաղորդագրության մեջ հիշեցվում է ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման մասին. «Համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին հաղորդում, այնուհետև նաև բացատրություն է տրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Վլադիմիրի Մակարյանն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել