Երբ որևէ մեկը մեքենայում սելֆի է անում, ավելի շուտ նա կենտրոնանում է լուսանկարի ու իր դեմքի արտահայտության վրա։ Բայց շատ քիչ մարդիկ աչալրջությամբ չեն զիջում Հուլիոս Կեսարին, իսկ մնացածն այդ պահին, միանշանակ, կորցնում են զգոնությունը։

Այս բրիտանացին սելֆի է արել ու ակամա ցույց տվեց բոլորիս՝ ինչքան կարոր է ճանապարհին հետևելը։ Հակառակ դեպքում կա՛մ դու ջարդուխուրդ կլինես, կա՛մ մեքենայիդ տակ մարդ կգցես, կամ էլ ծայրահեղ դեպքում խոշոր տուգանք կվճարես:

Փիթ Հելմսին ոստիկանությունից զանգեցին նրա հարսանիքից մեկ օր առաջ։ Twitter-ի սովորական լուսանկարը իրավապահներին ավելի շատ բան հուշեց, քան թվում է առաջին հայացքից։ Պարզվում է՝ տղամարդն օրինազանցություն է արել։ Նկատեցի՞ք հանցանշանները։

Արքայազնը ստիպված եղավ տուգանք վճարել։

Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում արգելված է մեքենա վարելիս սելֆի անել։ Ոստիկանները նույնիսկ չեն ալարել սոցցանցում գրառում անել։

Ոստիկանությունը համոզված է, որ Փիթն ու նրա նմանները մեծ վտանգ են ներկայացնում։ Ղեկի դիմաց սելֆիի համար գուցե տուգանքը մեծ է, բայց չէ՞ որ մարդու կյանքն էլ անգին է։

Հիմա շատերն ավելի երկար կմտածեն նախքան մեքենա վարելիս ինքնալուսանկար անելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել