Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստին դատարանում հետազոտվում է ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ամբաստանյալների մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները:

Գաղտնալսումներից մեկի վերծանման հրապարակման համաձայն՝ ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվողներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ԳԱԼԱ-ն է լիցքավորել իրենց հեռախոսահամարները՝ 6-8 հազար դրամով:

Ըստ ներկայանալու՝ Անահիտ անունով քաղաքացին զանգահարել է Տիգրանին, հարցրել, թե սնունդ ունեն, թե ոչ, ինչին ի պատասխան Տիգրանը հայտնել է, որ ամեն ինչ նորմալ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել