Շիրակի մարզում քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը`հաջակցությունը տավուշցիների։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

«Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:

Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:

Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:

Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:

Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը», - գրել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել