Ամեն կին երազում է երջանիկ ամուսնության մասին սիրելի մարդու հետ, բայց շատ հաճախ ամուսնությունից հետո սիրելի մարդը դառնում է անճանաչելի: Դրա պատճառով դուք ձեզ դժբախտ և միայնակ եք զգում։

Նա չի պատմում ձեզ իր գործերի մասին

Դուք չգիտե՞ք՝ որտեղ է նա և ինչ է անում: Նա չի՞ պատմում ձեզ իր գործերի մասին: Ճիշտ կլինի, որ փորձեք պայքարել նրա դեմ իր իսկ մեթոդներով: Արեք այնպես, որ նա անհանգստանա, թե որտեղ եք դուք անցկացնում ձեր ժամանակը:

Նա չի գալիս տուն

Ձեր երկրորդ կեսը գերադասում է հանգստանալ առանց ձեզ: Նա հաճախ է ժամանակն անցկացնում ընկերների հետ: Խոսեք նրա հետ, միգուցե նա ունի խնդիր, որի լուծումը դուք կկարողանակ գտնել միասին:

Նա ձեզ դավաճանում է

Եթե դուք կիսում եք ձեր ամուսնուն ինչ-որ մեկի հետ, այստեղ խորհուրդ տալը մի քիչ դժվար կլինի: Ոչ բոլոր կանայք կկարողանան դավաճանել և ապրել մեղքի զգացողությամբ:

Նա ձեզ չի սիրում

Որոշ տղամարդիկ ուղղակի չեն կարողանում արտահայտել իրենց գացմունքները, բայց կա հավանականություն, որ նրանք ուղղակի բացակայում են, սակայն եթե ամուսնությունից առաջ նա շատ հոգատար էր, ռոմանտիկ և ուրախ, ապա արժե մտածել այն մասին, թե ի՞նչ է փոխվել ձեր հարաբերություններում:

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել