Բաղադրությունը`

  • Խմորի համար
  • 8 ձվի դեղնուց
  • 3 բաժակ շաքարավազ
  • 3 ճ/գ կակաո
  • 150 գ կարագ
  • 1,5 բաժակ թթվասեր կամ մածուն
  • 1 ճ/գ քացախ
  • 2 բաժակ ալյուր:
  • Գլազուր
  • 4 ճ/գ կակաո
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 4 ճ/գ կաթ
  • 50 գ կարագ
  • Բեզե
  • 8 ձվի սպիտակուց
  • Թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
  • 1,5 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը`

Դեղնուցները շաքարավազով լավ հարել, ավելացնել կարագը, կակաոն, քացախի մեջ բացած սոդան, թթվասերը և վերջում` ալյուրը:

Ստացվում է թույլ խմոր:

Թխել 200 աստիճանի տակ:

Բեզե

Սպիտակուցները կիտրոնաթթվի հետ հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը:

Գլազուր

Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել կաթը, եռացնել: Վերցնել կրակից, ավելացնել կարագը:

Թխված ու հովացած խմորեղենի վրա լցնել բեզեն, ապա` գլազուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել