Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 2 տարի, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով:

Մեղադրող Ենոքյանը Սեֆիլյանի և գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքը համարել էր փաստարկված և Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարի ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել