Գիտնականները ծավալուն հետազոտություններ են իրականացրել և եկել են այն եզրակացության, որ չորս միլիոն տարի առաջ Մարսը բախվել է խոշոր տիեզերական մարմինների հետ։ Այս մասին են վկայում Կարմիր մոլորակում առկա թանկարժեք մետաղները։

Մարսի վրա առկա են պլատին, ոսկի, իրիդիում և Մենդելեևի պարբերական աղյուսակի այլ տարրեր։ Գիտնականների խոսքերով՝ մետաղները մտել են Մարսի միջուկի մեջ և նրա հիմքն են կազմում։ Մարդիկ ուզում են գաղութացնել Կարմիր մոլորակը և այնտեղից օգտակար հանածոներ արդյունահանել։

Փորձագետների կարծիքով՝ Մարսը իր զանգվածի 0,8%-ը հավաքել է աճանստվածքի՝ ակրեցիայի միջոցով և բախվել է 1,2 հազար կիլոմետր չափսով երկնային մարմնի հետ։ Արդյունքում այս մոլորակում թանկարժեք մետաղների պատկառելի քանակություն է կուտակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել