Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչն է ամենից շատ գրավում իրեն մարդկանց մեջ։

«Մարդիկ, ում ես գեղեցիկ եմ համարում, նրանք են, ովքեր չեն ենթարկվում ուրիշների՝ գեղեցկության մասին պատկերացումներին։ Ինձ միշտ գրավել են յուրօրինակ, անսովոր մարդիկ, ովքեր իրենք իրենց են մնում»,– ասել է Ջոլին։

Նա նաև նշել է այն գիծը, որը մարդկանց սեքսուալ է դարձնում։ Նրա խոսքերով՝ չկա ավելի գեղեցիկ բան, քան խելքն է։ «Երբ տեսնում եք շատ խելացի ինչ-որ մեկին, դա այնքան սեքսուալ է»,– ասել է դերասանուհին։

Ջոլին նաև խոսել է իր ծերացման մասին և հայտարարել է, որ իրեն դուր է գալիս տեսնել, թե ինչպես է փոխվում իր արտաքինը։ «Ես նայում եմ, թե ինչպես եմ ծերանում, և դա ինձ դուր է գալիս, քանի որ դա նշանակում է, որ ես ողջ եմ. ես ապրում եմ և մեծանում»,– ավելացրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել