Կանայք ավելի հաճախ են օրգազմի հասնում իրենց սեռի ներկայացուցիչների հետ կապի ժամանակ, քան երբ տղամարդկանց հետ են սեքսով զբաղվում, պարզել են Արկանզասի համալսարանի աշխատակիցները։
Այս մասին The Sun-ին հաղորդել է գիտահետազոտական համալսարանի աշխատակցուհի Քրիստեն Յոզկովսկին։
Նա բացատրել է դա այն հանգամանքով, որ լեսբիական սեռական կապերն ավելի բազմազան են։
Գիտնականները հարցման են ենթարկել տարբեր երկրների 18-ից 65 տարեկան 2,3 հազար կանանց, ովքեր տարբեր սեռական կապեր են ունեցել։ Պարզվել է, որ հետերոսեքսուալ զույգերի մոտ միջինում ավելի շատ է սեռական կապ լինում, քան լեսբուհիների մոտ (ամսական մոտ 16 անգամ)։ Սակայն հենց հոմոսեքսուալ կապի ժամանակ են կանայք ավելի հակված օրգազմի։ Հարցման արդյունքների համաձայն՝ միասեռ սեքսի ժամանակ կանայք կարող են ամսական 55 անգամ օրգազմի հասնել։
«101 սեքս–խորհուրդ» գրքի հեղինակ, սեքսոլոգ Ռեբեկա Դաքին բացատրում է արդյունքները նրանով, որ կնոջը երկար նախերգանք է անհրաժեշտ, առնվազն 45 րոպե, որը արագ գրգռվող տղամարդկանց համար պրոբլեմ է։