168.am-ը գրում է.

Եվրամիության արտաքին գործերի նախարարները դատապարտել են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը եւ Ռուսաստանց պահանջել՝ պատասխանել բրիտանական հետաքննության հարցերին: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է ԵՄ-ի Խորհրդի՝ մարտի 19-ին հրապարակված հայտարարության մեջ։

Նախարարները չեն հիշատակել ՌԴ-ի նկատմամբ որեւէ պատժամիջոցի մասին եւ խույս են տվել մեղքն ուղղակիորեն եւ պաշտոնապես Ռուսաստանի վրա դնելուց, ինչը պնդում էր Լոնդոնը:

«Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին՝ շտապ կարգով պատասխանել Մեծ Բրիտանիայի եւ միջազգային հանրակցության կողմից բարձրացված հարցերին եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացնել իր «Նովիչոկ» ծրագրի վերաբերյալ,-հետեւում է հայտարարությունից:-ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնել Մեծ Բրիտանիային եւ աջակցություն՝ այդ հանցագործության համար պատասխանատուներին դատապարտելու նրա ջանքերին»:

Դրա հետ միասին նախարարները նախընտրել են փոքր-ինչ սահմանազատվել Լոնդոնի առաջարկած այն ձեւակերպումից, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն է կրում Սոլսբերիի միջադեպի համար: Նրանք այն ուղղել են հետեւյալ կերպ.

«Եվրամիությունը խիստ լրջորեն է ընդունել Միացյալ Թագավորության կառավարության այն հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում այդ միջադեպի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել