Apple-ն աշխատում Է սեփական MicroLED- դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ Էկրաններ Է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնակայնի հարեւանությամբ գտնվող գաղտնի ֆաբրիկայում:

Apple-ը, ինչպես գրում Է Bloomberg-ը, զգալի ներդրումներ Է արել դիսփլեյների արտադրության գործում: MicroLED-ը, հավելում Է գործակալությունը, արտադրության առումով ավելի բարդ Է, քան OLED-դիսփլեյները, եւ Apple-ը գործնականում այդ նախագիծը թողել Էր մեկ տարի առաջ: Ընկերության ինժեներներն այդ ժամանակվանից աշխատում Էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա եւ զգալի հաջողությունների են հասել:

Սակայն սպառողներին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի եւս մեկ-երկու տարի սպասել, նախքան Apple-ի տեխնիկան կթողարկվի սեփական արտադրության դիսփլեյով: Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը: Իր գաջեթների համար Apple-ն օգտագործում Է Samsung-ի, Sharp-ի եւ LG-ի արտադրության Էկրաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել