• Ներքին ուրախությամբ կամ գերանտարբերությամբ հետևում եք, թե ինչպես է ձեր մայրը համակարգչի մկնիկը մանյովրում, գրանցե'ք նրան գուգլում,
  • ձեր մայրը դեռ չի տիրապետում է տարրական գիտելիքների միայն լայքում է և 5 նշանակում, սովորեցրեք նրան մեկնաբանել,
  • դուք զգում եք , որ նա ունի ձգտումներ, սակայն տրանլիտը նրան խանգարում է ընթեռնելի դառնալ, սովորեցրեք հայերեն գրել,
  • նա իր բոլոր անզուգական մտքերը գոռում, գոչում է համակարգչի առաջ սկայփից օգտվելիս, սովորեցրեք հենց այնպես չհեռարձակել  դրանք, այլ գրառել,
  • նա գիտի բազմահազար բաղադրատոմսեր, որոնցից տասնյակը վերաբերվում են, ձվածեղին և օմլետին, դա մեծ մասսայականություն կվայելի մի օր,
  • ձեր մայրը տառապում է գնումամոլությամբ, և 5 մատի պես գիտի, որտեղ կարելի է ոճային և հարմար գներով հագուստ գնել, թող հրապարակի նա իր "գիտելիքները" այդ ոլորտում, 
  • նա իր գնումներով երեկոյան ննջարանում հայելու դիմաց հագուստի ցուցադրություն է կազմակերպում, մի' զլացեք,լուսանկարեք նրա բոլոր կոստյումները,
  • նա հեռախոսով կամ սուրճի շուրջ  հոգեթերապիայի սեանսներ է անցկացնում ընկերուհիների հետ, ապահովեք նրան մեծ լսարան,
  • նա ստեղծագործում է մի շարք բնագավառներում, որոնք միայն ընտանեկան խնջույքների ժամանակ են վերածվում ելույթի, ձայնագրեք նրան թեկուզ թաքուն,
  • ձեր մայրը իր ընկճախտին դիմադրում է ընկղմվելով հայկական սերիալների մեջ, դուրս հանեք նրան այդ իրադրությունից, թող դարդասպան լինի քողարկված գրառումներում,
  • նա հարևանուհի երիտասարդ մայրերի համար  ոգեշնչման աղբյուր է հադիսանում, թող նրա խորհրդատվությունները չկորչեն իզուր, չէ որ հայերեն բովանդակությունն այդ բնագավառում այնքան էլ շատ չէ,
  • նա կարիերիստ է և իր հաջողությունների բոլոր մանրամասները գրառում է ինչ-որ հին նոթատետրում, գրանցեք նրան որևէ հարթակում,
  • ընտանեկան երջանկության նրա բանաձևի հեղինակային իրավունքը եսասիրաբար յուրացրել է ձեր հայրը, շեյր արեք դա հօգուտ հայոց կանանց,
  • ձեր մայրը կործանված ռոմանտիկ է և իդեալիստ, ու կյանքի վերաբերյալ իր պատկերացումները շրջապատում առաջացնում են քմծիծաղ, ստեղծեք նոր շրջապատ նրա համար,
  • նա ստեղծագործում է արվեստի մի շարք ճյուղերում, կամ զարդեր է պատրաստում անհավանական իրերից, նույնիսկ խոհանոցում տարրաների մեջ փոշիացած բրնձից ու ոսպից, պահանջարկի դաշտ ստեղծեք նրա համար,
  • նա ավելին է քան շարքային տնային տնտեսուհի, նոր ամպլուա նվիրեք նրան, 
  • ձեր մայրը հասարակական ակտիվ կերպար է, նրան իսկապես լսարան է հարկավոր, 
  • նա ամեն ինչ կզոհի, միայն թե հետ չմնա կյանքից ,  դարձրեք նրան բլոգեր....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել