Ռուսաստանում ցար պետք է լինի՝ կոչվի այդ պաշտոնը նախագահ, թե գենսեկ: Ինչու, ո՞ր մի կոմունիստական ղեկավարն իր բնույթով ցար չէր՝ Ստալինը, Բրեժնևը, կամ Անդրոպովը: Ուրիշ կերպ անհնար է պահել անծայրածիր հարթության վրա գտնվող ու քաղաքակրթական զարգացվածության ոչ ամենաբարձր գագաթնակետին հասած ժողովուրդների և կրոնների խառնարանը: Երբ լիբերալ առաջնորդ է ունեցել այդ երկիրը, միշտ հայտնվել են կործանման եզրին՝ Նիկոլայ, Գորբաչով, անգամ՝ Ելցին: Կասեք, որ կայսրություն է, իհարկե, կասեք, որ զարգացած չէ, իհարկե, հսկա խնդիրներ ունի, բայց պետք է դիտարկել ու հասկանալ՝ ինչպես է ուզում ապրել այդ երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լավ, հարցը վերաձևակերպենք․ ինչպես կարող է գոյատևել իբրև սուվերեն պետություն: Երբ արևմուտքը ոչնչացրեց Իրաքի, Լիբիայի և արաբական այլ երկրների ռեժիմներ, ասում էին, թե արգելված զենք ենք փնտրում ու ժողովրդավարություն տարածում: Պարզվեց, որ զենք չկա, իսկ ժողովրդավարություն կերտողների փոխարեն էլ եկան ԻՍԻՍ-ի մարդակերներն ու Եվրոպան դարձրին ահաբեկչության ու ապօրինի միգրացիայի թիրախ: Պուտինն ու այդ ոճի գործիչներն անփոխարինելի են Ռուսաստանի համար, եթե Ռուսաստանը պետք է մնա այն սահմաններում, ինչպիսին որ հիմա կա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել