Tert.am-ը գրում է.

Դաշնային ժողովում Պուտինի ելույթը և այն տեսանյութերը, որ ցուցադրվեցին զենքերի մասին, բավականին լավ, ճշգրիտ հաշվարկված գործողություն էր, ընդ որում, երեք փուլով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը: 

«Առաջին փուլը տեսանյութի ցուցադրությունն էր, երկրորդը՝ Սոլովյովի նկարահանած «Աշխարհակարգ 2018» ֆիլմն էր և երրորդը՝ դրանից անմիջապես հետո Պուտինի բավական ծավալուն հարցազրույցն էր MBC-ին: Ես կարծում եմ՝ նպատակն առաջին հերթին (իհարկե, մի  կողմ թողնենք ներքին լսարանը, որը ոգևորությամբ ընդունեց այդ ամենը) այն ուղերձն է, մեսիջն է աշխարհին, որ դուք ձեզ համարում էիք տարածաշրջանային գերտերություն, Միացյալ Նահանգների նախորդ նախագահը՝ Օբաման, երկու անգամ այդ մասին ասել էր, որը շատ ցավոտ էր ընդունվել Կրեմլի կողմից, նույնիսկ վիրավորական, դուք հիմա կհասկանաք, որ մենք համաշխարհային գերտերություն ենք, և Պուտինը մի բան էլ ասաց՝ եթե մինչև հիմա Դուք մեզ չէիք լսում, հիմա կսկսեք լսել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել