Panorama.am-ը գրում է.

2018 թվականի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 446 հազար 249, իսկ նպաստառուներինը՝  62 հազար 915: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝  ամփոփելով ՍԱՊԾ-ի վերջին վեց ամսվա աշխատանքը։

Նրա խոսքով՝ ժողովրդագրական տվյալները hուշում են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը կաճի տարեկան միջինը 2500-ով: 

ՍԱՊԾ պետը նշեց նաև, որ մեկ տարվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացրել են ուսումնասիրություններ, որի արդյունքում 690 գործերով հայտնաբերել են չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ նշանակելու դեպքեր: Այսինքն, ըստ նրա, ընդհանուր առմամբ 5138 տարվա ստաժ չի  համապատասխանում իրականությանը.  «Դրա դիմաց վճարվել է 53 մլն 927,3 հազար դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, իսկ մնացած գումարի մասով հետգանձման գործընթացը շարունակվում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել