Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը: Մարտի 16-ին Europe1 ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆրանսուա Լեկուենտրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միանգամայն ակնհայտ Է, որ նման հարվածները կհասցվեն ԱՄՆ-ի հետ համատեղ: Նա Ֆրանսիայի կարեւորագույն ռազմավարական գործընկերն Է, որի հետ գոյություն ունեն համերաշխության սերտ կապեր»,- հայտարարել Է գեներալը:

Ըստ որում գեներալը հրաժարվել Է տվյալներ հայտնել նման գործողության նախապատրաստման եւ բնույթի կամ դրանում ներգրավվող ստորաբաժանումների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել