Aysor.am-ը գրում է.
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ, տեղեկացնում է Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակը:
 
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
 
Արևելք-Արևմուտք ինստիտուտ  կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել