«Լիահույս չեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ-ը դրական ուղղությամբ կընթանա: Դեռ վաղ է խոսել, թե ինչպիսին կլինի ամերիկյան նոր քաղաքականությունը: Սակայն Պոմպեոն ավելի արհեստավարժ քաղաքական գործիչ է, դիվանագետ, քան Թիլերսոնը, Պոմպեոն ավելի տեղեկացված է, ավելի կտրուկ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ՝ որպես ԿՀՎ նախկին ղեկավար, ինչը թույլ է տալիս պնդել, որ Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականությունն ավելի կոպիտ է լինելու, ավելի փակ, թեև արտաքին քաղաքականությունը վարում է ԱՄՆ նախագահը, և Կոնգրեսի ու ուժային կառույցների ճնշումների պատճառով»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակմանը:

Ռարն ասաց, որ որևէ առաջընթաց Ռուսաստանի, Ուկրաինայի հարցում չի ակնկալում, Իրանի միջուկային ծրագրի հարցում՝ ևս: Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը՝ Ալեքսանդր Ռարն ասել է, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նրա Պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց: «Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից և ղարաբաղյան հակամարտությունից՝ հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի անտարբեր դիրքորոշումը և ցանկությունը՝ կենտրոնանալ ԱՄՆ խնդիրների և ԱՄՆ զարգացման վրա»,- ասել է Ռարը: Սակայն, նրա համոզմամբ՝ Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունն այս ռեգիոնում կբարձրացնի Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել