Panorama.am-ը գրում է.

«Գործող Սահմանադրության պարագայում կարելի էր նորմալ, ժողովրդավարական և փոխզսպված մեխանիզմներով կառավարության կառուցվածք ձևավորել»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով, նոր ձևավորվող կառավարության պարագայում որոշ կառույցներ մնում են գործադիրի ենթակայության տակ, սակայն կարևորագույն  ուժային կառույցներն անմիջականորեն ենթարկվում են վարչապետին։

«Եվրոպական շատ երկրներում ուժային կառույցները հենց նախարարություններ են, որպեսզի կարողանան հաշվետու լինել, և նրանց գործողությունները փոխզսպվեն խորհրդարանի կողմից։ Այս իրավիճակում  սուպերնախագահականի փոխարեն մենք ունենում ենք էլ ավելի հզոր սուպերվարչապետական համակարգ»,- ասաց պատգամավորը։

Գևորգ Գորգիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանագամանքի վրա, որ կառավարման նոր համակարգի պայմաններում վարչապետի գործողությունները չեն զսպվում, լիազորություններն այլ ուժերի կողմից չեն հավասարակշռվում։

«Եթե վարչապետը որևէ հանցանք գործի, չկա որևէ կառույց, որը պետք է այդ ամենը բացահայտի։ Դրան գումարած՝ նախարարների նկատմամբ գրաքննություն և խոսքի սահմանափակում է դրվում, մասնավորապես, արգելվում են կառավարության գծից տարբերվող հրապարակային ելույթներ։ Սա բացարձակ հակաժողովրդավարական նորմ է։ Այս ամենը մի միտում ունի՝ երկիրը տանելու տոտալիտար կառավարման։ Սրա դեմ պետք է պայքարել»,- նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել