Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի գործով մեղադրանքներ և վերջնագրեր չի հանդուրժի. հայտնում է РИА Новости-ն: «Մոսկվան ապացույցներով չհիմնավորված մեղադրանքներ և վերջնագրերի լեզու չի հանդուրժի»,- ասել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ-ին էր մեղադրել Սկրիպալի թունավորման մեջ և մինչև երեքշաբթի երեկո ժամանակ տվել բացատրությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել