Այս շունն ապրում է Բրազիլիայում: Նա ամեն օր հիվանդանոցի պատերի տակ սպասում է իր տիրոջը, բայց հավատարիմ շունն անգամ չի կարող պատկերացնել, որ իր տիրոջը սպանել են:
Առաջին անգամ շանը նկատել են հիվանդանոցի շրջակայքում 3 ամիս առաջ. այն ժամանակ, երբ իր 59-ամյա տերը վիճաբանության ընթացքում դանակի մի քանի հարված էր ստացել և մահացել: 

Հավատարիմ շունը չի դադարում սպասել՝ յուրաքանչյուր անցորդի մեջ փնտրելով իրեն հարազատ հայացքը։
Հիմա շանը խնամում են հիվանդանոցի աշխատակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել