Panorama.am-ը գրում է.

Չինաստանի Սիչուան նահանգում  բացվել է երկրի ամենաբարձր ապակե հետիոտնային կամուրջը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  կամուրջը բացվել է Վանյուան շրջանում գտնվող Բատայշան լանդշաֆտային այգում և գտնվում է ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ դա տվյալ չափանիշով ամենաբարձր նման կառույցն է երկրում:

Հեռուստաընկերության տվյալներով՝ բոլոր ցանկացողները «նյարդերի ամրությունը ստուգելու համար» կարող են զբոսնել երկու լեռնագագաթի մեջտեղում՝ գետնից 186 մետր բարձրության վրա, ինչը համապատասխանում է 66 հարկանի երկնաքերի բարձրությանը: Կախովի կամրջի երկարությունը 198 մետր է, ընդ որում այն կառուցված է 2,5 մետրանոց թափանցիկ ապակե պանելներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել