Tert.am-ը գրում է.

Հայաստանի 7 մարզի 20 համայնքում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընդդիմադիր «Ելքը» որևէ թեկնածու այս ընտրություններին չունի: Թե ինչով է պայմանավորված նման պասիվ մասնակցությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Tert.am-ին ասաց, որ զբաղված են առաջիկայում սպասվող կարևոր իրադարձությունների վերաբերյալ իրենց գործողությունների պլանի հստակեցմամբ: 

«Տվյալ քաղաքական ժամանակահատվածում մենք ենք ընտրում առաջնահերթությունները: Մեզ համար առաջիկայում սպասվում են կարևոր իրադարձություններ՝ վարչապետի ընտրություն, և դաշինքը զբաղված է այդ իրադարձությունների վերաբերյալ իր գործողությունների պլանի հստակեցմամբ, քննարկումներով, և ըստ այդմ՝ մենք որոշում ենք՝ ինչն է կարևոր այս պահին:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել