ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր «Ելքը» որևէ թեկնածու չունի. Լենա Նազարյանի խոսքով՝ կենտրոնացած են առավել կարևոր քաղաքական իրադարձության վրա


13:33 , 11 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանի 7 մարզի 20 համայնքում այսօր տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընդդիմադիր «Ելքը» որևէ թեկնածու այս ընտրություններին չունի: Թե ինչով է պայմանավորված նման պասիվ մասնակցությունը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Tert.am-ին ասաց, որ զբաղված են առաջիկայում սպասվող կարևոր իրադարձությունների վերաբերյալ իրենց գործողությունների պլանի հստակեցմամբ: 

«Տվյալ քաղաքական ժամանակահատվածում մենք ենք ընտրում առաջնահերթությունները: Մեզ համար առաջիկայում սպասվում են կարևոր իրադարձություններ՝ վարչապետի ընտրություն, և դաշինքը զբաղված է այդ իրադարձությունների վերաբերյալ իր գործողությունների պլանի հստակեցմամբ, քննարկումներով, և ըստ այդմ՝ մենք որոշում ենք՝ ինչն է կարևոր այս պահին:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ