Panorama.am-ը գրում է.

Երևանում մարտի 9-ին կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցում էին հայ և եվրոպացի փաստաբաններ, ելույթի իրավունք խնդրեց փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա նշեց, որ ցանկանում է ներկաներին բերել մի իրականություն, որը մի փոքր տարբեր է: Նա հակիրճ ներկայացրեց ներկայացվող հարցերի վերաբերյալ իր և մոտ երեսուն փաստաբանի դիրքորոշումը:

«Փաստաբանների պալատում արդեն առնվազն երեք տարուց ավելի՝ իրավիճակը բավական խնդրահարույց է, մի խմբի պնդմամբ՝ Փաստաբանների պալատը վաղուց վերածվել է քաղաքական իշխանության ձեռքին մասնագիտական ազատության դեմ գործիքի: Իրավիճակը չի սրվել այն աստիճանի, ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, և դա՝ փաստաբանների որոշակի խմբի դիմադրության պատճառով»,- ասաց նա՝ հավելելով, որ նման դիմադրություն ավելի դժվար է նկատել այլ տարածքներում: Նա նաև կարգապահական վարույթներին անդրադարձավ, նշեց, որ դրանք իրականացվում են ընտրովի արդարադատության սկզբունքով և կարող են առհասարակ վտանգել մասնագիտական անկախությանը:

Գրիգորյանը նշեց, որ Փաստաբանների պալատի կողմից այդ քաղաքական զգայուն ունեցող քրեական գործերով փաստաբանների նկատմամբ վարույթներն իրականացվում են նվազագույն ընթացակարգային մի շարք իրավունքների կոպիտ խախտումներով: «Չկա կանխատեսելիություն, թե Փաստաբանների պալատի նախագահը կամ տեղակալը ինչ չափորոշիչների սահմաններում է կողմնորոշվում՝ վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել