Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ում սովոր են տեսնել խիստ և վճռական կերպարում, ՏԱՍՍ-ի հետ զրույցում բացահայտել է կանացիության իր գաղտնիքները:

Աշխարհը իբրև պոդիում

«Սիրում եմ կրունկներ, յասաման և երազում եմ առանց հեռախոսի մեկ օրվա մասին»,- ասում է նա: Ցանկացած մարդ, ով տեսել է Զախարովային՝ իրական կյանքում կամ էկրանից, վստահ կասի, որ նրա այցեքարտը բարձրակրունկ կոշիկներն են: Այդ սերը նրան է փոխանցվել տատիկից, ով մշտապես բարձրակրունկներով է եղել՝ թե տանը, թե ամառանոցում: «Մի անգամ մի կին ասաց՝ ես նման բարձրակրունկներով կարող եմ միայն պառկել, իսկ ինձ դուր է գալիս այդ կոշիկներով և պարել, և միջոցառումներ վարել: Այդ կոշիկներն ինձ համար շատ ներդաշնակ են»,- ասել է նա:

Պարտադրված ստանդարտներից դուրս

Զախարովան ամեն շաբաթ ԶԼՄ-ների համար նախատեսված ճեպազրույցներ է անցկացնում: Դրանք արդեն արժանանում են ոչ միայն լրագրողների, այլև սոցկայքերի օգտատերերի ուշադրությանը, ովքեր բազմիցս քննարկել են խոսնակի ոճը: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Զախարովան ճեպազրույցներին պատրաստվելիս դիմում է ոճաբանների օգնությանը: Պարզվում է՝ դա թյուր կարծիք է: Զախարովան ասել է, որ այդ ճեպազրույցներն իր համար ոչ թե միջոցառում են, այլ աշխատանք: Նույն կերպ, աշխատանք են նաև դեսպանատներում կազմակերպվող ընդունելությունը: Զախարովան նշել է՝ դրանց ժամանակ երեկոյան հագուստներով կարող են գալ, օրինակ, դիվանագետների կանայք:

7 անգամ 24

Չնայած անընդհատ ծանրաբեռնվածությանն ու պարբերական գործուղումներին՝ Զախարովան սոցկայքերում գրառումներ է անում գրեթե շուրջօրյա ռեժիմով: Զարմանալի չէ, որ շատերին այս հանգամանքը ստիպել է՝ մտածել, թե արդյո՞ք նա այստեղ էլ է ամեն ինչ հասցնում անել, թե՞ ինչ-որ մեկը փոխարինում է նրան: «Ամեն ինչ ազնիվ է, ես ամեն ինչ ինքս եմ անում»,- վստահեցնում է դիվանագետը: Նա նշել է՝ երբեմն գործուղման է լինում՝ այլ ժամային գոտում, երբ Ռուսաստանում գիշեր է, իսկ այնտեղ թեժ աշխատանքային օր, երբեմն էլ դեպք է լինում, երբ անհնար է քնել, քանի դեռ չի մեկնաբանվել ինչ-որ իրադարձություն: Այդ ժամանակ գրառումներ են լինում անգամ ուշ գիշերով: Զախարովան ասել է, որ լինում են նաև դեպքեր, երբ իրեն պարզապես արթնացնում են կեսգիշերին, քանի որ շտապ արձագանքելու կարիք է լինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել