Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, ստորագրությունների համար շրջանառության մեջ է դրվել Ներկայացուցիչների պալատում։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):


«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնին (Ֆրենկ Փալոն) և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել