Շանհայցի փոքրիկ տղան արգելափակել է իր մոր iPhone-ը 47 տարով,–այս մասին գրում է South China Morning Post թերթը։

Մայրը երեխային հեռախոսի հետ մենակ է թողել, իսկ ինքը տարվել է իր գործերով։ Ենդարվում էր, որ երեխան կրթական տեսանյութեր է նայելու։ Բայց ինչ որ բան այնպես չի գնացել, և երեխային առաջարկվել է հեռախոսը ապաարգելափակելու համար գաղտնաբառ մտցնել։

Նա անընդհատ թվերի սխալ հերթականություն է հավաքել։ Արդյունքում ժամանակը, որից հետո կարելի է կրկին գաղտնաբառը մուտք անել, կուտակվել և հասել է 47 տարվա։

Կինը փորձել է նորոգել հեռախոսը վարպետի մոտ։ Սակայն նա ասել է, որ ոչինչ անել հնարավոր չէ և դեպքեր են եղել, որ հեռախոսները 80 տարով են արգելափակվել։

Այժմ կինը մտադիր է դեն նետել անպիտան դարձած iPhone-ը, կամ էլ թողնել այն իր թոռներին՝ 47 տարի հետո ապաարգելափակելու համար՝ «դա ձեր հոր սխալն էր» խոսքերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել