Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 5 դատավորներից կազմված կոլեգիան նախօրեին մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը, որը ցանկանում էր Մամմադովի վճիռը քննարկման տանել ՄԻԵԴ Մեծ պալատ:

Սա նշանակում է, որ ՄԻԵԴ 2017թ.-ի նոյեմբերի 16-ի վճիռը դառնում է վերջնական, որով դատարանը գտել էր, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով տեղի էր ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (արդար դատաքննության իրավունք) ու Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պետք է կատարի վճիռն ու ազատ արձակի Մամմադովին:

Ադրբեջանի կառավարությունը վիճարկում էր արձանագրված խախտումը: Գործը Մեծ պալատում քննարկելու դիմում էր ներկայացրել նաև Իլգար Մամմադովը, որը պնդում էր, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ միասին արձանագրվել է նաև այլ հոդվածների խախտում, որը ևս մերժվել է:

Հիշեցնենք, որ «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին, որը ներկայումս ազատազրկված է՝ 2014թ.-ին զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելու ու 7 տարի դատապարտվելու պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել