Tert.am-ը գրում է.

Կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ներառական աճի խնդիր կա. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղի՞ն է համարում այն դիտարկումները, որ 2017-ին գրանցած 7,5% տնտեսական աճը շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում, քանի որ եկամուտները կենտրոնացած են հարուստների ձեռքում:

«Դրա մասին նախագահն էլ ասաց, և ներառական աճի խնդիրը մեր օրակարգում է, պետք է բարձրացնենք: Ես չեմ կարծում, որ շարքային քաղաքացին ընդհանրապես չի զգում, բայց բնականաբար, երբ ասում ենք՝ հասարակության մոտ եկամուտները հավասարաչափ չեն բաշխված, ապա աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունևոր խավը, քան չունևոր: Բայց այնպես չէ, որ չունևոր խավն ընդհանրապես որևէ արդյունք չի զգում»,-ասաց նա:

Վաչե Գաբրիելյանը տեղին չի համարում որոշ տնտեսագետների այն պնդումները, թե 2017-ի վիճակագրական տվյալները և գրեթե բոլոր ոլորտներում աճը նկարչություն են: Նշենք, որ օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել էր, թե կրկին դիմել են կեղծիքների, մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել