Տնտեսական աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունևոր խավը, բայց այնպես չէ, որ չունևոր խավն ընդհանրապես որևէ արդյունք չի զգում. Վ. Գաբրիելյան


23:40 , 6 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ներառական աճի խնդիր կա. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղի՞ն է համարում այն դիտարկումները, որ 2017-ին գրանցած 7,5% տնտեսական աճը շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում, քանի որ եկամուտները կենտրոնացած են հարուստների ձեռքում:

«Դրա մասին նախագահն էլ ասաց, և ներառական աճի խնդիրը մեր օրակարգում է, պետք է բարձրացնենք: Ես չեմ կարծում, որ շարքային քաղաքացին ընդհանրապես չի զգում, բայց բնականաբար, երբ ասում ենք՝ հասարակության մոտ եկամուտները հավասարաչափ չեն բաշխված, ապա աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունևոր խավը, քան չունևոր: Բայց այնպես չէ, որ չունևոր խավն ընդհանրապես որևէ արդյունք չի զգում»,-ասաց նա:

Վաչե Գաբրիելյանը տեղին չի համարում որոշ տնտեսագետների այն պնդումները, թե 2017-ի վիճակագրական տվյալները և գրեթե բոլոր ոլորտներում աճը նկարչություն են: Նշենք, որ օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել էր, թե կրկին դիմել են կեղծիքների, մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։