Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի. «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ այսպես ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ–ն պատերազմական գործողությունների ժամանակ կօգնի Արցախին։

«Նախևառաջ ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը՝ սուբյեկտ է, որը չի համարվում ՀԱՊԿ անդամ երկիր: Հայաստանի Հանրապետությունը համարվո՛uմ է ՀԱՊԿ անդամ, հետևաբար բոլոր այդ փաստաթղթերը, որոշումները համաձայնությունները որոնք կայացվում են կազմակերպության շրջանակներում, դրանք անմիջականորեն վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ ՀԱՊԿ-ը Երևանի առաջ ունի որոշակի պարտավորություններ»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ-ը նրանց վտանգի մեջ չի թողնի:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Երևանը գրավելու են, Անատոլի Սիդորովը նշեց, որ պետք է հույս ունենալ, որ կան կազմակերպություններ, մարմիններ, որոնք թույլ չեն տա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարվեն, որ «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել