Tert.amLife-ը գրում է.
Երգիչ Միհրան Ծառուկյանը Եվրոպայի շրջագայությունից Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո գործի է անցել և նկարահանել նոր տեսահոլովակ «Ծնունդդ շնորհավոր» երգի հիման վրա։ Ակտիվ տեսահոլովակ ռիթմիկ երգի հիման վրա, որի նկարահանումների մի մասն իրականացել են մարզադահլիճում։ Այնպես որ, այս անգամ ևս հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու ակտիվ և շարժուն Միհրան Ծառուկյանին։ 
 
Tert.am Life–ը եղել է տեսահոլովակի նկարահանման հրապարակում և իր ընթերցողներին է ներկայացնում ֆոտոշարք նկարահանման ընթացքից։
 
«Ծնունդդ շնորհավոր» կոչվող երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը` Արմեն Պետրոսյանը։
 
 
 
Նկարահանումների ընթացքում Միհրանը հաճախ  խորհրդակցում էր Արենի հետ և անում իր դիտարկումները։ Տեսահոլովակն ունի սյուժետային գիծ, որը, սակայն, ստեղծագործական թիմը նախընտրում է չբացահայտել։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել