«Հրապարակ» թերթը գրում է. «Սյս օրերին Հայաստանում է գտնվում բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ:

Վաչե Մանուկյանն ու Արմեն Սարգսյանն անչափ մտերիմ են, ժամանակին Վաչե Մանուկյանն է նպաստել Արմեն Սարգսյանի՝ Լոնդոնում հաստատմանը։ Նա տարիներ շարունակ հոգում է Քեմբրիջ եւ Հարվարդ մեկնող հայ շնորհալի ուսանողների վարձավճարները։

Վ. Մանուկյանին է, ի շարս այլ ֆոնդերի, պատկանում նաեւ «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Նա նաեւ Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորն ու պատվավոր անդամն է։

Հիմա էլ Հայաստան է եկել` նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու, նրա հաջողությունը կիսելու:

Ի դեպ, Վ. Մանուկյանը, որ արմատներով Բեյրութից է, Արմեն Սարգսյանի կողքին էր նաեւ վերջինիս Բեյրութ կատարած այցի ժամանակ: Եթե սրան հավելում ենք, որ հայ բարերարի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջրերը երբեք նույն առվով չեն հոսել, ապա երրորդ եւ չորրորդ նախագահների կողքին նրա ներկայությունը բավականին խոսուն է դառնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել