Ավստրալացի աղջիկը սկսեց դիետա պահել այն բանից հետո, երբ ինքնաթիռում նրա փորի պատճառով ամրագոտին չէր կոճկվում: 27-ամյա աղջիկն ինքնաթիռում էր, երբ հայտնվեց այդ ամոթալի իրավիճակում: Նա ցանկանում էր կերակրել նորածին դստերը, բայց ավելորդ քաշը թույլ չէր տալիս դա անել: Նա ստիպված եղավ ուղեկցորդուհուց երեք երկարեցնող հատված խնդրել՝ ամրագոտու չափը մեծացնելու համար:

Այդ պահին նա զգաց ուղևորների քննադատական հայացքները և որոշեց աշխատել իր մարմինը փոխելու ուղղությամբ: Սառան 150 կգ էր կշռու։ Նա շատ շտապ գնաց մարզասրահ ու անմիջապես փոխեց իր սննդակարգը:

Երեք տարի անց նա արդեն 54 կիլոգրամ էր կշռում: Նախկինում աղջիկը կարողանում էր խմել 3 լիտր գազավորված ըմպելիք և ծխել 40 ծխախոտ մեկ օրվա մեջ: Նրա խոսքերով՝ դատարկության զգացումն իրենց ստիպեց փոխել կյանքն ու ապրելակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել